Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լույս չի լինի

Լույս չի լինի
25.03.2020 | 17:40

ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ մարտի 25-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-17։00 Չեխովի փ․ 14, 16 շենքերը, Չեխովի փ․ 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
Կոտայքի մարզում՝
11։00-17։00 Ներքին Պտղնի գյուղը մասնակի,
Գեղարքունիքի մարզում՝
10։30- 13։30 Լիճք համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
11:00-13:00 Գավառ քաղաքի Դեմիրճյան, Օգոստոսի 23 փողոցները, զինկոմիսարիատը, մարզային ոստիկանության վարչությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
Տավուշի մարզում՝
11:00-13:00 Իջևանի Երևանյան փողոցի “Վիվասել-ՄՏՍ” ընկերության սպասարկման կենտրոնը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ